• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ոգեկոչման հանդիսավոր միջոցառում Թուլուզում՝ նվիրված Միսաք Մանուշյանի հիշատակին

19 փետրվարի, 2024

Ս.թ. փետրվարի 19-ին՝ Ֆրանսիայի Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի Պանթեոն տեղափոխելու արարողությանն ընդառաջ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ֆրանսիայի Օքսիտանիայի ռեգիոնի խորհրդի նախագահ և Ֆրանսիայի ռեգիոնների միության նախագահ Կառոլ Դելգայի հրավերով ռեգիոնի նստավայր Թուլուզ քաղաքում մասնակցեց Միսաք Մանուշյանի հիշատակի ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը։

Միջոցառմանը նախորդեց մամուլի ասուլիս՝ Օքսիտանիայի ռեգիոնի խորհրդի նախագահի, դեսպան Տոլմաջյանի, Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասի, «Աշխարհիկ միություն» կազմակերպության նախագահ Ժան-Պիեռ Սակունի և ֆրանսահայ անվանի դաշնակահար, երգահան Անդրե Մանուկյանի մասնակցությամբ։

Միջոցառման հանդիսավոր բացման ելույթներով հանդես եկան Կառոլ Դելգան և Հասմիկ Տոլմաջյանը, որին հաջորդեց կլոր սեղան-քննարկում՝ նվիրված հայազգի հերոսի կյանքի և գործունեության լուսաբանմանը՝ ինը տարեկանում Հայոց ցեղասպանության հետևանքով որբացումից մինչև հանուն Ֆրանսիայի ազատության անձնազոհ նվիրում։

Իր ելույթում դեսպան Տոլմաջյանն իր երախտագիտությունը հայտնեց նախագահ Կառոլ Դելգային՝ դեռևս 2022 թվականին Օքսիտանիայի ռեգիոնի կողմից՝ ի աջակցություն Մանուշյանի աճյունը Պանթեոն տեղափոխելու մասին բանաձևի ընդունման և հանուն Ֆրանսիայի իր կյանքը նվիրաբերած հայ ժողովրդի զավակի մեծարման միջոցառման նախաձեռնման համար։

Դեսպանն ընդգծեց, որ Ֆրանսիայի նախագահի բացառիկ և պատմական որոշմամբ ֆրանսիացի մեծերի կողքին միակ օտարազգի գործչի՝ հայ ժողովրդի զավակ Միսաք Մանուշյանի աճյունի ամփոփումը՝ կնոջ՝ Մելինեի ուղեկցությամբ, հայ և ֆրանսիացի ժողովուրդներին միավորող հազարամյա անխախտ բարեկամության կարևոր խորհրդանիշ է, նաև՝ յուրօրինակ հարգանքի տուրք՝ հանուն Ֆրանսիայի և նրա ազատության իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների։

Միջոցառմանն ընթերցվեց Միսաք Մանուշյանի վերջին նամակը՝ ուղղված կնոջը՝ Մելինեին, իսկ երեկոն եզրափակվեց Անդրե Մանուկյանի երաժշտական կատարումներով:

Երեկոյին ներկա էին ռեգիոնալ և քաղաքային խորհուրդների ներկայացուցիչներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, ընդհանուր՝ շուրջ 600 հոգի։

Թուլուզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Տոլմաջյանը հանդիպել է Թուլուզի քաղաքապետ Ժան-Լյուկ Մուդենկին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Թուլուզի հայերի միության նախագահ Նիկոլա Ստեփանյանը։
 
Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Թուլուզի քաղաքապետին հայ համայնքի և հայկական մշակույթի հանդեպ ցուցաբերվող ուշադրության համար։ Նա զրուցակցին հանգամանալից ներկայացրել է Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ բնակչության առջև ծառացած խնդիրների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի կառավարության գործադրած ջանքերը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: